ՀՀ ԿԳՆ երևանի թիվ 198 հեղինակային դպրոց

Դասղեկ

Դասղեկը` առաջնորդ

Վերլուծությունը ...

Գնահատումը ...

Դասալսում ...

Տնօրինության հետ ...

Գործնական աշխատանք

Դասալսում: Մանկավարժական վերլուծության սկզբունքները և մոդելները:

Փորձված տնօրենը լավ գիտե թե ինչ դժվար է վերլուծել նույնիսկ հաջողված դասը: Ավելի դժվար է, երբ կան բազմաթիվ սխալներ: Շատ հաճախ դասը լսողը ընկնում է այնպիսի վիճակի մեջ, երբ ոչ ասել կարող ես, ոչ էլ չասել: Այս դեպքում ինչպես օգտագործել դասի վերլուծությունը ուսուցչի մասնագիտական կարողությունները բարձրացնելու համար:

Վերլուծություն կատարելու պայմանները:

Սահմանենք այն պայմանները, որոնք անհրաժեշտ են դասի արդյունավետ, արդարացի վերլուծություն կատարելու համար: Նախ և առաջ անհրաժեշտ է նախապես տեղեկացնել ուսուցչին դասալսման ժամանակի և դասալսման նպատակի մասին: Ապա պարզել թե նրան հասկանալի է արդյոք դասալսման մպատակը և անհրաժեշտության դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Դասի վերլուծությունը անհրաժեշտ է կատարել ոչ թե դասամիջոցին, այլ դասերից հետո, երբ ավելի երկար խոսելու ժամանակ կա, ուսուցիչը արդեն հաղթահարել է հուզմունքը, ինքնապաշտպանության առաջին պոռթկումը, ետ է նայել և կատարել ինքնուրույն վերլուծություն: Մյուս կողմից դասը լսողը նույնպես կարիք ունի նախապատրաստվել, ընտրել քննարկման ձևը հաշվի առնելով պարապող ուսուցչի անհատական առանձնահատկությունները, դասի նպատակը և ընտրված խնդիրները:

Այս պայամանները կարելի է ներկայացնել ուսուցչին նաև գրավոր տեսքով:

Դասալսման գործընթացում կարևոր դեր ունի դասալսման նպատակը: Հետևաբար անհրաժեշտ է դասավանդող ուսուցչին հստակ ներկայացնել այդ նպատակը որպեսզի հետագայում` քննարկման ժամանակ նա վերլուծությունը կատարի նույն տեսանկյունից: Այդ նպատակով անհրաժեշտ է.

ա) դասալսման արդյունքում հասաք արդյոք Ձեր նպատակին,

բ) ինչ եզրակացության կուզեք որ հասնի ուսուցիչը դասը Ձեր հետ քննարկելու

արդյունքում,

գ) կամել դասի այն պահերի ցուցակը, որոնց համար պետք է գովել ուսուցչին

դ) կազմել այն բացթողումների ցուցակը, որոնց մասին չի կարելի չխոսել, եթե դրանք անգամ դասալսման Ձեր նպատակի հետ կապ չունեն,

ե) քննարկման պլանը կազմել այնպես, որ ուսուցիչը լինի գլխավոր դերում, իսկ Դուք` լսողի և ուղղորդողի,

զ) անհրաժեշտության դեպքում նախապատրաստել հարցաթերթիկ,

է) գրեք դասի վերլուծությունը, որը հստակ, կոռեկտ և պահանջկոտ ձևով կարտահայտի Ձեր տեսակետը:

Կան դասի վերլուծության բազմաթիվ ձևեր: Ծանոթանանք դրանցից երկուսին:

 

Մոդել Ա: Ռեֆլեկսիա:

Դասի վերլուծության այս մոդելը նպատակահարմար է կիրառել երբ նպատակ է դրվում ծանոթանալ ուսուցչի գործունեությունը և երբ ընդհանրացվում է նրա մանկավարժական փորձը:

Ենթադրենք, որ ներդպրոցական վերահսկողության շրջանակներում կատարվում է որևէ առարկայի դասավանդման ուսումնասիրություն: Նպատակին հասնելու համար պահանջվում է առարկայական ուսուցիչների գործունեության բազմակողմանի վերլուծություն:

Խնդիրներ: Դասի վերլուծության տարբեր սխեմաների միջոցով կազմակերպել ուսուցչի կողմից իր դասի վերլուծություն: Բոլոր ուսուցիչների համար օգտագործվում են նույն գործիքները:

Հարցազրույց: Հարցազրույցի հիքում ընկած է հարգանքը մարդու նկատմամբ, վստահություն նրա կարողությունների նկատմամբ, տվյալ ուսուցչի անձի ճանաչողություն: Հետևաբար հարցազրույցի սխեման ամեն անգամ փոփոխվում է: Հարցազրույցի համար օգտագործվում են հարցաթերթիկներ:

 

Հարցաթերթիկ 1

(Այն կախված չէ դասի տիպից և նպատակ ունի բացահայտելու էմոցիոնալ տպավորությունները:)

1. Գոհ եք արդյոք Ձեր դասից: Ինչու:

 

2. Ինչն ամենից շատ դուր եկավ:

 

3. Ինչն այլ կերպ կանեիք: Ինչու:

 

4. Որ աշակերտը Ձեզ զարմացրեց:

 

5. Այս դասը սովորական դաս էր, թե այն ավելի լավ էր նախապատրաստվել:

 

6. Հաճախ եք արդյոք փոխում դասի տիպը, դասավանդման մեթոդները:

 

7. Դասի ընթացքում դուք մենակատար եք թե դիրիժոր:

 

8. Դուք հեշտությամբ եք աշխատում այս դասարանում:

 

9. Այս դասարանի որ աշակերտն է հատուկ ուշադրություն պահանջում: Ինչպես եք դուք այդ խնդիրը լուծում:

 

 

Հարցաթերթիկ 2

(Այն կախված չէ դասի տիպից, իր կառուցվածքով ունիվերսալ է և կարող է օգտագործվել որպես Հարցաթերթիկ 1-ի լրացում:)

 

1. Դասի թեման:

 

2. Դասի նպատակը:

 

3. Համապատասխանում է արդյոք դասի նպատակը դասի թեմային:

 

4. Հնարավոր է արդյոք ընտրված խնդիրների լուծման միջոցով հասնել դրված նպատակին:

 

5. Տվյալ դասի շրջանակներում ինչ նպատակ են ունենալու աշակերտները:

 

6. Աշակերտների հետ երբևիցե քննարկվել է արդյոք նրանց նպատակը:

 

7. Պետք է արդյոք աշակերտների հետ քննարկել նրանց նպատակը:

 

8. Ինչ չափանիշներով է որոշվում դասի նպատակին հասնելու հանգամանքը:

 

9. Ինչով են նպաստում նպատակին հասնելու գործընթացին դասի ընթացքում իրականացվող քայլերը:

 

10. Ինչպես է ամփոփվում դասը:

 

 

Մի կողմից հարցաթերթիկ 1-ը շատ պարզունակ է, բայց այն հնարավորություն է տալիս ուսուցչին վերհիշել դասը, վերապրել այն, նայել իր աշխատանքին այլ տեսանկյունից, այլ աչքերով, իսկ դասը լսողին` համեմատել իր տեսակետները դասը պարապող ուսուցչի տեսակետների հետ: Մյուս կողմից այս զրույցի ընթացքում հնարավոր է վերանայել նախնական տպավորությունները: Սա շատ կարևոր է, երբ քննարկվում է ոչ մասնագիտական դաս, կամ դասավանդման տվյալ մեթոդին չտիրապետքղ մասնագետի լսած դաս:

Հարցաթերթիկ 2-ը օգնում է որոշել, թե ինչպես է ուսուցիչը լուծում նպատակադրման հետ կապված խնդիրները, գիտակցում նպատակադրման անհրաժեշտությունը, սովորեցնում աշակերտներին նպատակ դնել և ձգտել հասնել այդ նպատակին: Դասը լսողին շատ օգտակար կլինի ուսուցչից առաջ լրացնել այս հարցաթերթիկը հետագայում ուսուցչի հարցաթերթիկի հետ համեմատելու համար: Սա շատ կարևոր է դասի արդարացի քննարկում կազմակերպելու, տեսակետի մոտիվացիայի ձևավորման և գնահատման համար:

Դասի ընթացքում ուսուցչի արհեստավարժությունը և մանկավարժական հմտությունը գնահատվում է ոչ միայն տվյալ առարկայի իմացությամբ, այլև աշակերտների ուսումնառության գործընթացի կազմակերպման ունակությամբ (հարցաթերթիկ 3):

 

Հարցաթերթիկ 3

 

Աշխատանքի նկարագրություն

բավարար

լավ

գերազանց

1. Աշակերտների մոտ հետաքրքրություն և մոիվացիայի ձևավորում դասի սկզբում:

 

 

 

2. Դասի նպատակի ընտրություն:

 

 

 

3. Ուսումնական առաջադրանքների բնույթը:

 

 

 

4. Դասի ժամանակ աշակերտների խոսելու ժամանակի հարաբերությունը ուսուցչի ակտիվ բացատրությանը:

 

 

 

5. Աշակերտի ակտիվությունը դասի ժամանակ:

 

 

 

6. Աշակերտ ուսուցիչ հարաբերությունը:

 

 

 

7. Ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը:

 

 

 

8. Դասի հոգեբանական մթնոլորտը:

 

 

 

9. Աշակերտների հետ դասի վերլուծություն կազմակերպելու կարողություն:

 

 

 

10. Դասավանդման մեթոդներ:

 

 

 

 

Այս հարցաթերթիկը կարող է հանդիսանալ դասը լսողի կողմից ուսուցչին տրվող բնութագիր, որը տրվում է ուսուցչին դասի քննարկումից առաջ, կամ հետո:

 

Մոդել Բ: Անհատական աշխատանք ուսուցչի հետ:

Այս մոդելը նպատակահարմար է կիրառել, երբ դասի նպատակը խիստ կոնկրետ է, ուղղված է ուսուցչի հետ անհատական աշխատանքի կազմակերպմանը, նրա մանկավարժական վարպետության զարգացմանը:

Դասալսման նպատակը` Բացահայտել այն մանկավարժական հնարքները, որով ուսուցիչը ապահովում է աշակերտների նպատակադրումը դասի տարբեր փուլերում:

Խնդիրները`
1. Բացահայտել այն մանկավարժական հնարքները, որով ուսուցիչը ապահովում է աշակերտների նպատակադրումը դասի տարբեր փուլերում:

2. Քննարկել ուսուցչի հետ այդ հնարքների նպատակայնությունը և արդյունավետությունը:

Մոդելավորման պայմանները:

Ենթադրենք Դուք գնում եք դասալսման այն ուսուցչի մոտ, որ այնքան էլ չի կարևորում աշակերտների նպատակադրումը, կամ դա անում է ինչպես ստացվի, առանց նախապատրաստվեու: Հետևաբար վերը նշված խնդիրներին ավելանում է մանկավարժին աշակերտների նպատակադրման կարևորության բացատրելու, դրա կարևորությունը բացահայտելու խնդիրը:

Հարցազրույց:

Հարցազրույցին նախապատրաստվելիս կարելի է կազմել պլան, կամ հարցաթերթիկ, որը կօգնի զրույցը տանել անհրաժեշտ ուղղույամբ:

Հարցաթերթիկ:

Ինչպես եք պատկերացնում գործունեության նպատակադրումը ընդհանրապես և նրա կարևորությունը Ձեր աշխատանքի տեսանկյունից մասնավորապես:

Ինչ դեր ունի նպատակադրումը մանկավարժության մեջ:

Ինչ միջոցներով կարելի է ապահովել նպատակադրում դասի ընթացքում:

Ձեր փորձից բերեք մի օրինակ, ուր նպատակադրման ապահովումը որոշեց դասի հետագա ընթացքը:

Փորձեք վերլուծել Ձեր դասը փուլ առ փուլ աշակերտների նպատակադրման ապահովման տեսանկունից:

Ինչ չափանիշներով կգնահատեք աշակերտների նպատակադրվածության ազդեցությունը դասի ընթացքի վրա:

Ուսուցչի հետ զրույցը կարելի է կազմակերպել երեք ձևով:

Զրույց Ա:

Հիշեցրեք ուսուցչին Ձեր կողմից կատարված դասալսման նպատակը, տվեք ուսուցչին հարցաթերթիկը և այն լրացնելուց հետո սկսեք զրույցը:

Զրույց Բ:

Առաջարկել ուսուցչին ներկայացնել իր տեսակետը Աշակերտների նպատակադրվածությունը դասի ընթացքում թեմայի մասին, պատկերցնել նրա վերաբերմունքը խնդրի նկատմամբ և դրանից հետո սկսել զրույցը:

Զրույց Գ:

Ներկայացնում եք ուսուցչին աշակերտների նպատակադրվածության այնպիսի օրինակ, որը ապահովել է դասի արդյունավետ ընթացք և առաջարկում եք նրան վերլուծել օրինակը: Առաջարկում եք նույն տեսանկյունից քննարկել այսօրվա դասը:

Զրույց Դ:

Հրավիրեք ուսուցչին Ձեր դասը լսելու, ուր նա կարող է տեսնել աշակերտների նպատակադրվածության հստակ օրինակ:

 

 

Գրականություն

Администратор пришел на урок: принципы и модели педагогического анализа
Е. Пономарева, кандидат педагогических наук, заместитель директора школы № 3 по научно-методической работе, г. Железнодорожный Московской области, Журнал Директор школы, № 4, 2003

Դասղեկի աշխատանքի կազմակերպման մոդելներ:

Փորձարկման նախաձեռնող` Դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյան:

Փորձարկումը թույլ է տրված ՀՀ ԿԳ նախարարության կողմից: